Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մոսկվան ուսումնասիրում է երեք դիվանագիտական առաքելություններ փակելու Վաշինգտոնի պահանջը

Մոսկվան ուսումնասիրում է երեք դիվանագիտական առաքելություններ փակելու Վաշինգտոնի պահանջը
01.09.2017 | 21:47

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ուսումնասիրում է Վաշինգտոնի պահանջը՝ ԱՄՆ-ում երեք դիվանագիտական առաքելությունները փակելու հարցով և առաջիկայում կպատասխանի։

«Մենք այդ փաստաթուղթը ստացել ենք երեկ երեկոյան։ Այժմ ուսումնասիրում ենք, ուսումնասիրությունն ավարտելուն պես կպատասխանենք դրան»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է դիվանագիտական պատժիչ քայլերի փոխանակման մեջ, սակայն խուսափել էր մեղադրանքներն ուղղել նախագահ Դոնալդ Թրամփի կամ նրա վարչակազմի հասցեին, հայտարարելով, որ Ռուսաստանը ցանկանում է բարելավել հարաբերությունները։

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ